Նախկինում համայնքների խոշորացումներն արվել են քաղաքական նպատակահարմարությամբ. Պապիկյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացը շարունակական է լինելու, արդեն խոշորացված մի շարք համայնքներ կարող են վերանայվել և միավորվել այլ ֆորմատով՝ աշխարհագրական, տնտեսական և քաղաքացիների համար ընդունելի տարբերակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց ԱԺ-ում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի հարցին:

Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյոք պատրաստվո՞ւմ են վերանայել նախկին իշխանությունների կողմից ըստ իրենց նպատակահարմարության իրականացրած խոշորացումները և խոշորացում անել մեկ այլ ֆորմատով: Նա նշեց՝ Կողբը և Զորականը նույնիսկ ընդհանուր ճանապարհային սահման չունեն:

Պապիկյանն արձագանքեց՝ ինքը դեռ ավելի վաղ խոսել է այդպիսի նախադեպերի մասին: «Նախկինում տեղի են ունեցել խոշորացումներ, որոնք քաղաքական նպատակահարմարություն են հետապնդել»,-ասաց նախարարն ու դիմեց պատգամավորին՝ նրա կողմից բարձրաձայնած համայնքների մասին ինքն անձամբ է նշել, այդպիսի համայնքներ կան:

Նա վստահեցրեց՝ համայնքների միավորման գործընթացը շարունակական է լինելու: «Այն համայնքները, որոնք չեն արդարացրել տվյալ ձևաչափով միավորումը, բնականաբար, կարող են վերանայվել և այլ ձևաչափով միավորվել: Դա կենթադրի աշխարհագրական, տնտեսական և քաղաքացիների համար ընդունելի տարբերակ»,-ասաց նախարարը:

Աննա Գրիգորյան

Հայերեն

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից

Աջակցության ծրագիր՝ թարմ պտուղ-բանջարեղենի ու ծաղիկների արտահանման համար

ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ

Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները

Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում