Փաշինյանը վստահեցրեց՝ ծրագրերի շահառու չհանդիսացող, սակայն գումար ստացած անձինք կվերադարձնեն այն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտեց այն հանգամանքը, որ մի շարք գաղտնի ծառայություններում աշխատողներ, որոնք արձանագրված չեն ընդհանուր բազայում, օգտվել են առիթից և աջակցության որևէ ծրագրով գումար ստացել․ նրանք օր առաջ կվերադարձնեն այդ գումարները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին:

Պատգամավորը նկատեց, որ 9-րդ ծրագրի շրջանակում դիմել են բազմաթիվ քաղաքացիներ, որոնք իրականում աշխատում են ԱԻՆ-ում, ՊՆ-ում, ոստիկանությունում և ստացել են գումարները: Նա հետաքրքրվեց, թե խնդիրն ինչպես պետք է լուծվի:

«Այդ գումարները պետք է վերադարձվեն, քանի որ դրանք նախատեսված էին բոլորովին ուրիշ կատեգորիայի մարդկանց համար: Ծառայության որոշ տեսակներ կան, որոնք գաղտնի են և դրանք չեն արձանագրված ընդհանուր բազաներում, ցավոք սողանցք են դարձել: Շատ ցավալի է, որ սոցիալական անապահով խավի համար նախատեսված միջոցները գնացել են ոչ այդ խավին: Եվ այդ գումարները պետք է վերադարձվեն, ավելին՝ պետք է ծառայողական քննություններ նշանակվեն, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել»,-ասաց Փաշինյանն ու որակեց շատ վատ երևույթ այն, որ Հայաստանում այս ճնգաժամային պայմաններում առաջնորդվում են այդ տրամաբանությամբ:

Փաշինյանը վստահեցրեց՝ այդ գումարները մինչև վերջին կոպեկը պետք է վերադարձվեն: «Գաղտնի ծառայություն իրականացնող մարդկանց պետք է ասենք՝ վերադարձրեք գումարը, քանի որ դա ձեր գումարները չեն»,-նշեց նա:

Կառավարությունը մշակել և հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 16 ծրագիր: Դրանք աջակցություն են նախատեսում ինչպես բիզնեսին, այնպես էլ անհատների: 9-րդ ծրագրի շահառու են այն անչափահաս երեխա ունեցող քաղաքացիները, որոնք չեն աշխատում կամ չգրանցված աշխատող են:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի