Արցախ

ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հուշագիրը

3 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հուշագիրը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միավորված ազգերի կազմակերպությունում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հուշագիրը/https://undocs.org/ru/A/74/771/՝ հասցեագրված կազմակերպության Գլխավոր քարտուղարին՝ 1992 թ. փետրվարին ադրբեջանական զինված կազմավորումներից Խոջալուի ազատագրման ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները կեղծելու Ադրբեջանի չդադարող փորձերի կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից։

«Փաստաթղթում փաստարկներ են բերվում առ այն, որ Արցախի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերի գործողությունները՝ ուղղված Խոջալուում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի հրետանու կրակային դիրքերի չեզոքացմանը, ինչպես նաև Ստեփանակերտի օդանավակայանի ապաշրջափակմանը, պայմանավորված էին բացառապես ռազմական անհրաժեշտությամբ և համապատասխանում էին միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և սկզբունքներին:

Հակառակը՝ ադրբեջանական կողմը վերը նշված իրադարձությունների ընթացքում կատարել է միջազգային մարդասիրական իրավունքի մի շարք նորմերի կոպիտ խախտումներ: Մասնավորապես, ռազմավարական դիրքերի պահպանման նպատակով Ադրբեջանի իշխանությունները որոշում էին ընդունել չտարհանել քաղաքացիական բնակչությանը: Ադրբեջանական զինծառայողների կողմից պատսպարվելու նպատակով խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելը ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է, այլև Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի 8-րդ հոդվածի2-րդ մասի /բ/ կետի /xxiii/ ենթակետի համաձայն՝ հավասարազոր է ռազմական հանցագործության:

Հետևյալ հանգամանքների ողբերգական զուգադիպումը, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի միտումնավոր խախտումը, Ադրբեջանի ներսում իշխանության համար պայքարը և դրանով պայմանավորված՝ ադրբեջանական զինված ուժերում հրամանատարության միասնականության բացակայությունը հանգեցրին նրան, որ եղան մարդկային զոհեր` չնայած Արցախի ինքնապաշտպանական ուժերի կողմից իրականացված պաշտպանական բոլոր միջոցառումներին, ներառյալ՝ գործողության մասին վաղօրոք նախազգուշացումը և մարդասիրական միջանցքի ստեղծումը:

Ադրբեջանը շարունակում է կեղծարարության և ապատեղեկատվության քաղաքականություն իրականացնել՝ ադրբեջանական զինված կազմավորումներից Խոջալուի ազատագրման ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ կեղծ պնդումներ տարածելով՝ ադրբեջանական հանրության շրջանում հակահայկական հիստերիայի և հայերի հանդեպ ատելության արմատավորման նպատակով>,- ասված է Արցախի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Բաժին

Առանձնացվել են շինություններ՝ վերափոխելու և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական բնակարանով ապահովելու նպատակով

Հասարակական

Առանձնացվել են շինություններ՝ վերափոխելու և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական բնակարանով ապահովելու նպատակով

2023 թվականին բնակարանային ապահովման ծրագրից օգտվել է ԼՂ-ից տեղահանված 839 ընտանիք

Հասարակական

2023 թվականին բնակարանային ապահովման ծրագրից օգտվել է ԼՂ-ից տեղահանված 839 ընտանիք

ԼՂ-ից բռնի տեղահանված 1437 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն

Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանված 1437 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն

ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Գազայում ճամբարին հասցված ավիահարվածների մեղավորներին

Արցախ

ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Գազայում ճամբարին հասցված ավիահարվածների մեղավորներին

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է

Արցախ

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է

Փաստաբանը հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետի տունը խուզարկելու մասին

Հասարակական

Փաստաբանը հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետի տունը խուզարկելու մասին

Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. հայկական ժառանգությունը վտանգված է» խորագրով լուսանկարների ցուցահանդես

Մշակույթ

Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. հայկական ժառանգությունը վտանգված է» խորագրով լուսանկարների ցուցահանդես

ԼՂ-ի մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման սպառնալիքի տակ. Համահայկական միությունը դատապարտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհամաչափ քաղաքականությունը

Արցախ

ԼՂ-ի մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման սպառնալիքի տակ. Համահայկական միությունը դատապարտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհամաչափ քաղաքականությունը

Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն

Քաղաքականություն

Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն

Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը

Արցախ

Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը

Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին

Արցախ

Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում