2019-ին չի հաջողվել լուծել անկախ դատական համակարգ ունենալու հարցը․ Փաշինյանը ներկայացրեց պատճառը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ կառավարությունը 2019 թվականի ընթացքում չի կարողացել լուծել անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու հարցը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ տարեկան զեկույցի քննարկման ընթացքում ունեցած ելույթում ՀՀ վարչապետը ներկայացրեց, թե ինչու կառավարությանը չի հաջողվել լուծել անկախ և վստահելի դատական համակարգ ունենալու հարցը։

«Դրան կա մեկ կենկրետ պատճառ, որովհետև մենք իրոք ուզում ենք, որ Հայաստանում լինի անկախ, օրինական, վստահելի դատական համակարգ։ Ես ուզում եմ, որ սա շատ հստակ լինի բոլորիս համար․ մենք ոչ թե ուզում ենք իշխանության, հեղափոխության կամ նույնիսկ ժողովրդի համար վերահսկելի դատական համակարգ, այլ մենք իսկապես ուզում ենք, որ Հայաստանում լինի անկախ դատական համակարգ։ Եթե մենք ուզենայինք ունենալ կառավարելի դատական համակարգ, հին խամաճիկային դատական համակարգի փոխարեն նոր խամաճիկային դատական համակարգ, մենք դա վաղուց լուծած կլինեինք։ Ընդ որում, դրա համար 1-2 զանգը կամ նույնիսկ զանգի բացակայությունը բավարար կլիներ, բայց մեր քաղաքական կամքն է, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունն այլընտրանք չունի, ժողովրդավարությունից հետընթաց չի կարող լինել, ժողովրդավարությունը պիտի առաջընթաց ապրի»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը շեշտեց, որ անկախ դատական համկաարգը ՀՀ տնտեսական և քաղաքական հետագա զարգացման կարևորագույն գրավականն է․ «Մենք այստեղ պետք է հետևողականորեն առաջ անցնենք»,- եզրափակեց Փաշինյանը։

Հայերեն

Երկրաշարժ՝ Վրաստանի Դմանիսի քաղաքից 4 կմ հյուսիս-արևմուտք. այն զգացվել է Բավրա և Մեծավան գյուղերում

Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

Ղրղզստանի և Չինաստանի նախագահները բանակցություններ են վարել Բիշքեկում․ ստորագրվել է 32 փաստաթուղթ

Փաշինյանը Մոդիի հետ քննարկել է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Նարենդրա Մոդիի հանդիպումը

Իրանից հերքել են Թրամփի պնդումը Խարգ կղզու ոչնչացման մասին

Ամուլսարի ոսկու հանքին կից համայնքները «Լիդիան Արմենիա»-ից տարեկան կստանան 9 միլիոն դոլար. Երևանում ստորագրվեց համաձայնագիր

Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է

Կասեցվել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը

Աննա Գրիգորյանն ակնկալում է, որ Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքում կվերացվեն ՀՀ-ի դեմ տնտեսական սահմանափակումները