Հասարակական

Արտակարգ դեպք՝ արտակարգ պայմաններում․ Մասիս ԲԿ-ի բժիշկներն Այնթապում վաղաժամ ծնունդ են ընդունել

1 րոպեի ընթերցում

Արտակարգ դեպք՝ արտակարգ պայմաններում․ Մասիս ԲԿ-ի բժիշկներն Այնթապում վաղաժամ ծնունդ են ընդունել

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադըմայիսի 5-ի լուսադեմին մեկնել է կանչի (Այնթապի նշված հասցեով), սակայն, տեղ հասնելուն պես բուժաշխատողները հասկացել են, որ կանչը սովորական չէ, այլ` արտակարգ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Մասիսի բժշկական կենտրոնից։

«Կնոջ մոտ արդեն սկսված էր ծննդաբերությունը և գտնվում էր ակտիվ փուլում: Շտապօգնության բժիշկ Աշոտ Առաքելյանը, բուժքույր Յաննա Գաբրիելյանը առանց հապաղելու սկսել են ընդունել ծնունդը: Ծննդաբերությունը բարդ էր, վաղաժամ, առաջադրությունը` տոտիկային, ուստի ծննդօգնությանը միացել է նաև մեր մյուս բժիշկը` Դավիթ Գալստյանը, ով մասնագիտությամբ մանկաբարձ- գինեկոլոգ է: Ծնվել է հրաշք աղջնակ, բժիշկ Առաքելյանի կողմից կատարվել են ռեանիմացիոն գործողություններ, երեխայի և մոր վիճակը կայունացնելուց հետո իրականացվել է հոսպիտալացում»,- հայտնում են ԲԿ-ից:

Հիվանդանոցում թե՛ մոր, թե՛ երեխայի վիճակը գնահատվել է բավարար:

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում