Սամսոնյանը հորդորում է թույլատրել արտակարգ դրության ընթացքում կալանավորներին հանձնուք տալը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը կառավարությանը հորդորում է քրեակատարողական հիմնարկներում արտակարգ դրությամբ պայմանավորված հանձնուքներ ընդունելու արգելքը հանել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սամսոնյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հայտարարությունների ժամին:

«Մարտի 16-ից արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում արգելեցին ծանրոցները, հանձնուքները՝ արտակարգ դրության հետ կապված: 12 քրեակատարողական հիմնարկներից միայն 2-ում են սնունդն ապահովում մասնավոր կազմակերպությունները, մնացածում սննդի հետ կապված խնդիր կա, որը մինչև օրս լուծվել է հանձնուքների միջոցով: Այն պահից սկսած, երբ արգելվել են հանձնուքները, կալանավորները խնդրի առաջ են կանգնել: Արտակարգ դրության հետ կապված՝ տեսակցությունների, հանձնուքների արգելանքը կարող է լինել ողջամիտ: Սակայն, եթե օրինակ արգելում են կալանավորի հարազատի բերած տուփով քաղցրավենիքը, սակայն այդ նույն տուփով քաղցրավենիքը կարող են գնել ՔԿՀ-ի հարևանությամբ գտնվող խանութից, սա արդեն ողջամիտ չէ»,-ասաց Սամսոնյանը:

Նա ընթերցեց իր ստացած նամակը, որում, մասնավորապես, ասվում էր, որ կալանավորը ամսից ավելի չորահաց (սուխարիկ) է ուտում, բայց մյուսներին հաշվեհամարից առևտուր անելը և այն ստանալը թույլատրվում է: Պատգամավորը հորդորեց հանել հանձնուքներ ընդունելու արգելանքը:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Կահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրի արդյունքում բարելավվել են հիմնական ցուցանիշները

Թմրանյութեր փոխադրելու մեջ կասկածվող նավին ԱՄՆ-ի  հարվածից չորս մարդ է զոհվել

Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները կվերսկսվեն նոյեմբերի 7-ից

Նոր ուսումնական տարվա մեկնարկի շրջանակներում Ոստիկանության կողմից նախատեսվող միջոցառումները

ՌԴ նախագահ Պուտինը Կրեմլում չի հանդիպել ԿՀՎ-ի ղեկավարի հետ. Պեսկով

Քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ուժերը» հայտարարել են լուծարման մասին

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը

Մասկի SpaceX ընկերությունը Լուիզիանայում կկառուցի հրթիռների արձակման իր ամենամեծ կայանը

Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի հանդիպումները

Ոտքը վնասած քաղաքացուն փրկարարները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային