Պետությունը փոխհատուցում կտրամադրի աշխատանքը կորցրած անձանց աշխատանքով ապահովող գործատուներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը նախատեսում է մարտի 16-ից հետո աշխատանքը կորցրած, այնուհետև այլ գործատուի մոտ աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր քաղաքացու համար գործատուին 4 ամիս ժամկետով տրամադրել աշխատավարձի 60 տոկոսի չափով փոխհատուցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը ՝ ներկայացնելով զբաղվածության նոր ծրագրերը, որոնք ուղարկվել են կառավարություն՝ շահագրգիռ կողմերի կարծիքը ստանալու:

«Առաջին ծրագիրը նոր աշխատատեղերի ստեղծման, խթանման ծրագիրն է: Ծրագրով նախատեսվում է աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր շահառուի համար 4 ամիս ժամկետով ամսական կտրվածքով գործատուին տրամադրել փոխհատուցում՝ շահառուի համար սահմանված ամսական աշխատավարձ 60 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 85 հազար դրամը: Դրա մեջ կներառվեն նաև սոցիալական և մյուս պարտադիր վճարները: Ծրագիրը կգործի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը»,-ասաց Ուդումյանը:

Նա նշեց, որ մարդիկ, որոնք մարտի 16-ից հետո դարձել են գործազուրկ և մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կգտնեն աշխատանք, նրանց աշխատանքային պայմանագիրը պետք է լինի առնվազն 8 ամիս տևողությամբ: Քննարկվել է երկու տարբերակ՝ գործատուին շահագրգռելու համար՝ կամ առաջին 4 ամիսը վճարել, կամ վճարել առաջին, երկրորդ, յոթերորդ, ութերորդ ամիսներին: Նախարարությունը գնացել են երկրորդ տարբերակով:

Նախնական նախատեսվում է ծրագիրն իրականացնել 500 շահառուի համար, սակայն թիվը մեծ հավանականությամբ կմեծանա: Միակ պայմանն այն է, որ շահառուն չպետք է աշխատի նույն գործատուի մոտ, որի մոտ աշխատել է մինչև մարտի 16-ն ու ազատվել:

Կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված մարտի 16-ից երկրում հայտարարվել էր արտակարգ դրություն: Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունել էր hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։Մայիսի 4-ից հանվել են ազատ տեղաշարժ սահմանափակումները, թույլատրվել է տնտեսական գործունեության գրեթե բոլոր տեսակների աշխատանքը:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Ռուբիոն և Միլիբանդը քննարկել են, թե ինչպես կարող են Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցները ապահովել իրենց անվտանգությունը

Իրանի պատվիրակությունը մոտ ապագայում չի պլանավորում այցելել Կատար կամ Պակիստան

Սանդուն կոչ է արել բնակչությանը խնայել ջուրն ու էլեկտրաէներգիան՝ շոգի պատճառով

Քաղաքապետարանը 11 վարչական արձանագրություն է կազմել առանց թույլտվության գործունեության դեպքերի առնչությամբ

Ոստիկանությունը հորդորում է զգուշանալ կեղծ էջերից և առցանց խարդախություններից

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին

Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ–ի նոր իններորդ գումարման պատգամավորներին և նախագահությանը

Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատները

Wildberries-ը հերքել է իր լոգիստիկ կենտրոնները Ռուսաստանից դուրս տեղափոխելու մասին լուրերը