Հասարակական

Տաքսի ծառայություններում սպասարկման որակը բարձրացնելու նպատակով նոր փոփոխություններ են նախատեսվում

3 րոպեի ընթերցում

Տաքսի ծառայություններում սպասարկման որակը բարձրացնելու նպատակով նոր փոփոխություններ են նախատեսվում

ԵՐԵՎԱՎ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը օրենսդրական փաթեթով նախատեսում է կանոնակարգել մարդատար տաքսի ծառայությունների բնագավառի օրենսդրական բացերը, բարձրացնել ոլորտի վերահսկողության մակարդակը և սպասարկման որակը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ e-draft իրավական ակտերի նախագծերի միասնական կայքից, տաքսի ծառայության ոլորտում լիցենզիայի պետական տուրքը կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար նախատեսվում է սահմանել տարեկան 1️00 հազար դրամ:

Ըստ նախագծի՝ ուղևորների փոխադրման պատվերներ ձևակերպող (ներառյալ էլեկտրոնային հարթակներով և այլ տեխնիկական միջոցներով) կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի համար պարտադիր պայման է սահմանվել պատվերները փոխանցել միայն լիցենզավորված տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին՝ լիազոր մարմնին տրամադրելով տվյալների բազան: Նրանց գործունեությունը կկարգավորվի «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով:

«Սակաչափիչ սարք է ընդունվում ինչպես տվյալ ավտոմոբիլի համար ստուգաչափված ավտոմոբիլային սակաչափիչը, այնպես էլ արբանյակային տեղորոշման համակարգով (GPS, ГЛОНАСС և այլն) վազքի միավորի հիման վրա փոխադրավարձը հաշվարկող ծրագրային հավելվածներով ներբեռնված էլեկտրոնային սարքը:

Կանոնակարգվում է 6-8 տեղանոց թեթև մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեությունը:

Ֆիզիկական անձանց լիցենզավորման պահանջ է սահմանվում թմրաբանական բժշկական հաստատություններում հաշվառված անձանց ցանկում չլինելու հանգամանքը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված առողջական վիճակի պարտադիր նախնական բժշկական զննություն անցնելը:

Կանոնակարգվում են օդանավակայանների, ավտոկայարանների, ավտոկայանների և միջմարզային երթուղիները սպասարկող երթակարգավարական կետերի տարածքներում մարդատար-տաքսի ավտոմոբիլների փոխադրումների գործընթացը:

Պարտադիր պայման է սահմանվել, որ 30 և ավելի տրանսպորտային միջոց ունեցող կազմակերպությունները ունենան հաշմանդամների համար նախատեսված մեկ հատ տրանսպորտային միջոց:

Անհատ տաքսի ծառայություններ մատուցողների համար լիցենզավորումն անցնելու որևէ պարտադիր վճար նախատեսված չի»,- նշված է նախագծում։

Կարեն Խաչատրյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում