Life

Ֆրանսիայում շներին սովորեցնում են գտնել կորոնավիրուսով հիվանդներին

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում շներին սովորեցնում են գտնել կորոնավիրուսով հիվանդներին

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի կինոլոգները փորձարկում են կորոնավիրուսով վարակվածներին գտնելու նոր մեթոդը՝ շներին սովորեցնելով տարբերակել վարակվածների հոտը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Le Parisien-ին:

Նախաձեռնության հեղինակները դեռ վստահություն չունեն, որ այն կհաջողի, սակայն, նրանց խոսքով՝ առաջին արդյունքները հուսադրող են:

Վարժանքները սկսվել են ապրիլի 30-ին: Դրանց մասնակցում է 7 ծառայողական շուն՝ տարբեր ցեղատեսակների, հիմնականում բելգիական հովտաշներ:

Մասնագետները վստահեցնում են, որ վարակվածներին հայտնաբերելը վարակվելու վտանգ չի առաջացնելու շների համար:

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝COVID-19-ով վարակվածների թիվն անցել է3միլիոն422հազար595-ը: Մահացածների թիվն անցել է240հազարը:Ապաքինվել է1միլիոն093հազար215մարդ:

Պատրաստեց Նորայր Շողիկյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում