Գյումրիում հազար ընտանիք օգտվել է «Պարենային շտապ օգնություն» ծրագրից

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պարենային շտապ օգնություն» ծրագրի շրջանակներում օգնություն է ստացել հազար ընտանիք: Այս մասին լրագրողներին տեղեկացրին նախաձեռնողները հեռավար ասուլիսի ժամանակ: Մարտի 28-ից մեկնարկած «Պարենային շտապ օգնություն» ծրագրի շրջանակներում հավաքագրվել է 2մլն 498 հազար 300 դրամ, որից300 հազար դրամը նպատակային՝ Թռչունյան տան նախկին 25 սաների ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար:

«Պարենային շտապ օգնություն» ծրագրի շրջանակներում Գյումրու սուպերմարկետներում և մեծ խանութներում տեղադրվել են ծրագրի տարբերանշաններով սայլականեր ու արկղեր, որտեղ քաղաքացիները պարենի տեսքով աջակցություն են ցուցաբերում առկա իրավիճակով պայմանավորված եկամուտներից զրկված կարիքավոր ընտանիքներին: Արկղերը բավականին մեծ արագությամբ լցվում են մթերքներով: Մթերային աջակցությունը դրամական գնահատմամբ կազմում է 1 միլիոն 800 հազար ՀՀ դրամ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկացրեց նախաձեռնող խմբի անդամ Կարեն Պետրոսյանը՝ հավելելով, որ սուպերմարկետներից հավաքագրված փաթեթներից բացի, անհատներն ու տարբեր կազմակերպություններ ևս ծրագրին նվիրատվություն են կատարել: Դրամական գնահատմամբ՝ այն կազմում է 1մլն 495 հազար դրամ։ 900 փաթեթ ձեռք է բերվել Շիրակի մարզպետարանի օգնությամբ, ևս 500 փաթեթ տրամադրվել է «Մի բան անենք» նախաձեռնության կողմից, 300 արկղեր՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից։ Առաջիկայում սպասվում է աջակցություն նաև «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից։

Անդրադառնալով շահառուների ընտրությանը՝ Կարեն Պետրասյանը տեղեկացրեց, որ այս օրերի ընթացքում առցանց գրանցվել են 2972 ընտանիքներ, որոնց հայտերն ուսումնասիրվել են: Հաստատվել է 1000 հայտ, 4,9%-ը գնահատման փուլում են։ Դիմումների կեսից ավելին մերժվել են ծրագրի չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառով:

«Պարենային շտապ օգնություն» ծրագիրն իրականացվում էնախաձեռնող թիմի, Շիրակի մարզպետարանի ու «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի աջակցությամբ:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները

Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները

Գինեսի 11 ռեկորդ 2025 թվականին. «Հայ-Էմ-Դյուցազնատուն» մարզական կենտրոնի սաների հաջողությունները

ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը

Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում

Հասարակական կարծիքի հարցումը վկայում է Հայաստանում ԵՄ-ի նկատմամբ ընդհանուր առմամբ դրական վերաբերմունքի մասին

ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է