Հասարակական

1-4-րդ դասարաններում գնահատականներ չեն լինի․ ԿԳՄՍ-ն հեղափոխություն է իրականացնում կրթության ոլորտում

1 րոպեի ընթերցում

1-4-րդ դասարաններում գնահատականներ չեն լինի․ ԿԳՄՍ-ն հեղափոխություն է իրականացնում կրթության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել, համաձայն որի առնվազն 1-4 դասարաններում աշակերտները չեն գնահատվի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազատություն ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Մենք այս որոշումը կայացրել ենք դեռ մինչ հեռավար կրթության անցնելը։ Լինելու են խրախուսման նոր մեթոդներ, որոնք մենք կներկայացնենք մեր ուսուցիչներին, վերապատրաստումներ կիրականացվեն։ Այս համակարգով մենք երեխային չենք կապում գնահատականին, այլ կապում ենք գիտելիքի և կրթության հետ»,- նշեց Հարությունյանը և հավելեց, որ դրանով հանրակրթության ոլորտում որոշակի հեղափոխություն է իրականացվում։ Նրա խոսքով՝ նախագիծը շուտով կդրվի շրջանառության մեջ։

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում