Հասարակական

Զորամիավորումները շարունակում են սպառազինության սեզոնային սպասարկման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Զորամիավորումները շարունակում են սպառազինության սեզոնային սպասարկման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զորամիավորումներում և զորամասերում շարունակվում են սպառազինության և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սպասարկման ամառային ռեժիմի փոխադրման և սպառազինությունը մշտապես մարտունակ վիճակում պահելու նպատակով իրականացվել են ռազմական տեխնիկայի ստուգման, մաքրման, յուղման և հայտնաբերված անսարքությունների վերացման աշխատանքներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում