Զինծառայողների արձակուրդ գնալու և վերադառնալու համար փոխհատուցման չափերը ավելացվում են
1 րոպեի ընթերցում
![Զինծառայողների արձակուրդ գնալու և վերադառնալու համար փոխհատուցման չափերը ավելացվում են](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/04/1013906.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նոր որոշմամբ ՀՀ տարածքում 350 և ավելի կիլոմետր հեռավորությամբ արձակուրդի անցկացման վայր մեկնելու ու վերադառնալու համար զինծառայողի տրանսպորտային ծախսերի համար զինծառայողներին տրվող փոխհատուցման չափերը ավելացվում են:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ այս որոշումը վերաբերում է նաև ոստիկանական զորքերին ու ԱԱԾ ծառայողներին: «Նախկինում, եթե, օրինակ, ծառայության վայրը Մեղրիում էր, իսկ բնակության վայրը՝ Գյումրիում, ժամկետային զինծառայողը փոխհատուցում ստանում էր միայն մինչև Երևան հասնելու համար»,- ասաց նախարարը:
Լրացուցիչ ծախսերի ավելացումը տարեկան կազմում է մոտ 150 մլն դրամ, որը կիրականացվի նախարարությանը հատկացված ընդհանուր միջոցների հաշվին: