Հասարակական

Մեծամորի ԲԿ-ի շենքերից մեկը հատկացվեց Դատաբժշկական գիտագործնական կենտրոնին

1 րոպեի ընթերցում

Մեծամորի ԲԿ-ի շենքերից մեկը հատկացվեց Դատաբժշկական գիտագործնական կենտրոնին

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը թույլատրեց «Մեծամորի բժշկական կենտրոն»-ի 360․4 քմ շինությամբ լվացքատունը (արժեքը 10 մլն դրամ) ամրացնել Արմավիրի մարզպետի աշխատակազմին, ապա անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Արմավիրի մարզում դատաբժշկական փորձաքննությունների լիարժեք և արդյունավետ կազմակերպման համար պետք է առանձին տարածք՝ դատաբժշկական գործունեության համար անհրաժեշտ շենքային պայմաններով։

Նշված նպատակի համար թե աշխարհագրական տեղակայմամբ և թե առկա շենքային պայմաններով առավել նպատակահարմար է գտնվել սեփականության իրավունքով Մեծամորի ԲԿ­ին պատկանող, վերջինիս կողմից ներկայում չօգտագործվող շինություններից մեկը, որը հետագայում շենքային պայմանների բարելավման, տեխնիկական և լաբորատոր միջոցներով հագեցման աշխատանքներից հետո հնարավորություն կընձեռի լիարժեք կազմակերպելու վերը նշված գործընթացը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում