«Բարգավաճ Հայաստան»-ը կողմ կքվեարկի բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագծին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, չնայած նախագծի վերաբերյալ իր որոշակի մտահոգություններին, կողմ քվեարկի 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու օրինագծին՝ ստորադասելով իր քաղաքական և կուսակցական շահը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում նախագծի քննարկմանն ասաց խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Մելքումյանի կարծիքով՝ այն, ինչ արվում է, բավարար չէ, կառավարությունը քիչ չափով է հաշվի առնում ընդդիմության, տարբեր մասնագետների առաջարկները:

«Զգուշացնում եմ, շատ բարեկամաբար խորհուրդ եմ տալիս, որ 3-4 ամիս հետո նորից գալու եք այստեղ, նորից դեֆիցիտի չափը մեծացնելու ենք: Այն, ինչ կանխատեսել ենք անկման համար, չափազանց փոքր է այս պանդեմիայի պայմաններում: Բայց կարծում եմ, որ մեր քաղաքական ուժը այս պահին պատրաստ է վեր կանգնել մի վիճակից, երբ կառավարությունը շատ այլընտրանքներ չունի: Սա ճաշակի և նախասիրության հարց չէ, որ կառավարության նախասիրությամբ պայմանավորված գնանք մի 10 ուղղությամբ: Այդ պատճառով «Բարգավաճ Հայաստանն» այս նախագծին քվեարկելու է կողմ՝ ստորադասելով իր քաղաքական և կուսակցական շահը՝ հօգուտ ժողովրդի, հանրային շահի»,-ասաց Մելքումյանը:

2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագծով ըստ էության նախատեսվում է համավարակի տնտեսական ազդեցությունը մեղմելու համար ներգրավել մոտ 260 մլրդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ: Ըստ էության դրանով առաջարկվում է մոտ 150 մլրդ դրամանոց փաթեթ հավանության արժանացնել, որտեղ 25-ական մլրդ դրամ ենթադրվում է, որ պայմանական բաժանմամբ կօգտագործվեն ընթացիկ իրացվելիության խնդրի լուծման նպատակով և սոցիալական խնդիրները մեղմելու համար: Ըստ այդ նախագծի սցենարի՝ կանխատեսվում է տնտեսական աճի կանխատեսված ցուցանիշի կրճատում, հարկային պակաս մուտքեր, սակայն ծախսերը պահպանվում են գրեթե նույն մակարդակի: Կանխատեսվող դեֆիցիտի չափը բարձրացվել է՝ հասել 324 մլրդ դրամի:

Աննա Գրիգորյան

Հայերեն

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա

230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում

Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին

Բաքուն և Եվրամիությունը քննարկել են համագործակցությունն ու Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին

Հունիսի 26-ի միջոցառումների անոնս

Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում

Ալյասկայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի վերաբերյալ վերջնական պայմանավորվածություններ չեն եղել. Ռուբիո

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ