ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց գործատու-աշխատող հարաբերությունները հստակեցնող նախագիծը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսում է հեռավար եղանակով աշխատելու պարագայում աշխատավարձն ամբողջությամբ վճարելու հնարավորություն, նաև արտաժամի ավելացում:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ստացավ 92 կողմ, 18 ձեռնպահ ձայներ:

Քվեարկությունից առաջ Բարգավաճ Հայաստանից Գևորգ Պետրոսյանը հայտնեց՝ քանի որ նախագծի վերաբերյալ նկատառումներ ունեն և առաջին ընթերցումից հետո պետք է ներկայացնեն, դրա համար այս պահին ձեռնպահ կքվեարկեն:

Սահմանվել են հեռավար եղանակով իրականացվող աշխատանքի հասկացությունը, և հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հնարավորության պարագայում աշխատավարձն ամբողջությամբ վճարելու հնարավորություն ենք նախատեսել: Նախատեսվել է, որ հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպումը չհամարվի աշխատանքային պայմանագրի էական պայմանի փոփոխություն: Հստակեցվել է, որ գործատուն կարող է նաև չվճարել աշխատողին հարկադիր պարապուրդի համար:

Նախատեսվել է նաև, որ գործատուի ցանկության դեպքում հարկադիր պարապուրդի վճարը կարող է լինել ավելին, քան ներկայումս՝ միջին ժամային աշխատավարձի երկու երրորդը: Եվ այս մասով տրվել է նաև հետադարձ ուժ: Սահմանել է նաև, որ անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած հարկադիր պարապուրդի համար գործատուն կարող է նաև իր ցանկությամբ վճարել: «Այսպիսով, մենք մի կողմից գործատուին հնարավորություն ենք տալիս չվճարել անհաղթահարելի ուժի ծագման պարագայում, մյուս կողմից կրկին հարցը թողնում ենք գործատու-աշխատող իրավահարաբերությունների ճշգրտմանը: Սահմանել ենք նաև, որ նախատեսվի գործատուի համար պարտադիր պահանջ, որ աշխատողի պահանջով աշխատողին տրամադրվի իր չօգտագործված արձակուրդը՝ անհաղթահարելի ուժի ծագման դեպքում»,-ասաց փոխնախարարը:

Նախատեսվել է նաև, որ այս իրավիճակով պայմանավորված գործատուն իրավունք չունենա լուծել աշխատանքային պայմանագիրը կամ կարգապահական տույժ կիրառել այն աշխատակիցներին նկատմամբ, որոնք իրավիճակով պայմանավորված չեն կարողանում ներկայանալ աշխատանքի կամ ներակայանում են աշխատանքի ավելի ուշ: Այն ծնողների համար, որոնք նախաուսումնական, ուսումնական հաստատությունների փակման կամ արձակուրդների տեղափոխման արդյունքում ստիպված են մնալ տանը և խնամել իրենց երեխաներին, ապա 2 ժամ ուշանալու դեպքում, նրանց աշպատվարձը կվճարվի ամբողջությամբ, իսկ 2 ժամից հետո աշխատավարձը կվճարվի փաստացի կատարած աշխատանքին համարժեք կերպով:

Ներկայիս կարգավորումով արտաժամյա աշխատանքը չի կարող լինել 4 ժամից ավելի՝ իրար հաջորդող երկու օրերի ընթացքում: Նոր կարգավորմամբ, նաև հաշվի առնելով, որ արտակարգ դրությամբ պայմանավորված որոշակի ոլորտներում գործատուները պահանջ ունեն աշխատուժի, արտաժամը ավելացվել է և հասցվել մինչև 8 ժամ՝ իրար հաջորդող 2 օրերի ընթացքում:

Աննա Գրիգորյան

Հայերեն

ԱՄՆ-ն քննարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հարցը

Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,13 հա մակերեսով չորրորդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Թրամփը չի կարծում, որ պատերազմի սկզբում Մինաբի դպրոցին ամերիկյան հրթիռ է հարվածել

Էկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումին

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացել է Wine-House ներկայացման առաջնախաղը

Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին է մեկնելու՝ Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով

Եվրոպական ինդեքսներ - 24/06/26

Ամերիկյան ինդեքսներ - 24/06/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 24/06/26