«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Մեծ եղեռնի նյութական վնասը՝ մոտ 10 տրիլիոն ԱՄՆ դոլար...

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եթե Հայոց ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդին հասցված մարդկային կորուստները 1,5 միլիոն ենք համարում, ապա դրա հետեւանքները շատ ավելի հսկայական են։ Պատկերացրեք, թե որքան կլիներ հայերի թիվն այսօր, եթե 1,5 միլիոն հայերը ողջ լինեին։ Ակադեմիկոս Գեւորգ Պողոսյանի հաշվումներով՝ 100 տարի անց հայության թվաքանակը կկազմեր առնվազն 20 միլիոն։ Այս թիվը լուջ սպառնալիք էր թուրքական պետության համար:

Ըստ հետազոտող Գեւորգ Բաղջյանի՝ 2008 թ. դրությամբ նյութական պահանջի գումարը պետք է կազմեր 298 միլիարդ ամերիկյան դոլար, սակայն սա միայն կորուստն է։ Եթե այդ գումարն ուղղակի որպես ավանդ դրվեր որեւէ բանկում, ամենանվազագույն՝ 5 տոկոս տոկոսադրույքով, նույն Գեւորգ Բաղջյանի կարծիքով՝ 298 միլիարդ դոլարը կկազմեր աստղաբաշխական մի թիվ՝ 9,97 տրիլիոն ամերիկյան դոլար։ «Սրա մեջ չի ներառվում անգամ բաց թողնված շահույթը։ Եթե այս կապիտալը հայերը կարողանային ներդնել ինչ-որ ձեռնարկատիրական գործունեության մեջ, ստանալու էին խոշոր շահույթներ։ Շատ հետազոտողներ ինչ-որ հաշվարկներ են կատարել ու ստացել են տարբեր թվեր, բայց նյութական կորստի եւ դրա հետեւանքի խնդիրը մեզ հետաքրքրում է այնքանով, որքանով դրա հատուցումը կարող է նպաստել վերադարձվող տարածքները շենացնելու եւ հայերով վերաբնակեցնելու հարցում»,- այս մասին «ՀՀ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայկական հարցի եւ հայոց ցեղասպանության բաժնի վարիչ, պատմաբան Արմեն Մարուքյանը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հայերեն العربية

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը

40 հազար դրամ՝ 10 տարի ժամկետով․ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի վարձակալության վճարը մասնակի կհատուցվի

Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

Ալեն Սիմոնյանն ԱՄՆ Կոնգրեսի անդամի հետ քննարկել է TRIPP-ին վերաբերող հարցեր

Ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են. բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձ