Տաթևիկ Հայրապետյանը ներկայացրեց արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առկա իրավիճակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առկա իրավիճակը հանգիստ է, սակայն ադրբեջանական կողմից կրակոցների աճ կա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած «COVID 19. տարածաշրջանային իրավիճակ. դիմակայում և հնարավոր զարգացումներ» թեմայով հեռավար խորհրդարանական քննարկման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի իմ գործընկերներից ճշտել եմ, որ այս պահին սահմանային իրավիճակը հանգիստ է։ Կրակոցների որոշակի աճ կա, բայց որևէ անհանգստության տեղիք տվող միտումներ չկան։ Ադրբեջանական կողմից ինժեներական աշխատանքներ են ընթանում, որոնք պլանային բնույթ են կրում։ Անօդաչու թռչող սարքերի թռիչքները ևս պլանային բնույթ են կրում։ Դրանցից մեկը խախտել է սահմանը և հայկական կողմից ստացել համապատասխան արձագանք»,- ասաց Հայրապետյանը։

Արցախի պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն ապրիլի 21-ին հավաստանշելով ադրբեջանական«ORBITER»տիպի անօդաչու թռչող սարքի մուտքը Արցախի օդային տարածք, բերվել են համապատասխան աստիճանի մարտական պատրաստականության և գրագետ գործողությունների արդյունքում՝ ժամը 13:07-ի սահմանում խոցել այն:

Նորայր Շողիկյան

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան