Իմ մասով էլ բացթողում կա. Լևոն Մնացականյանը մասնակցեց Ապրիլյան պատերազմի հարցով հանձնաժողովի նիստին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ոստիկանապետ, Ապրիլյան պատերազմի ժամանակ Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը ՀՀ ազգային ժողովի՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում պատասխանել է հնչած բոլորին հարցերին։ Նա վստահեցնում է ՝ ՊԲ-ն պատերազմի օրերին կատարել է իր առջև դրված խնդիրը, թեև չի հերքում, որ թերություններ միշտ էլ կան, իր մասով ևս բացթողում կա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մնացականյանն այս մասին ասաց հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Ես տվել եմ բոլոր հարցերի պատասխանները, որոնք հուզել են հանձնաժողովին: Ցանկացած հարց ստացել է պատասխան: Եղել ենք անկեղծ, ներկայացրել ենք իրականությունը, որ եղել է Ապրիլյան գործողությունների ժամանակ»,-ասաց Մնացականյանը:

Հարցին, թե արդյոք այդ օրերին եղել են բացթողումներ, որ կարող էին էական նշանակություն ունենալ պատերազմի ընթացքի համար, նա պատասխանեց՝ իհարկե ոչ: «Միանշանակ Պաշտպանության բանակը կատարել է իր առջև դրված խնդիրը՝ հաղթանակել է»,-ասաց նա:

Անդրադառնալով թերություններին՝ Մնացականյանը նշեց, որ, իհարկե, ցանկացած տեղ էլ անելիքներ կան, ինչքան շատ անեն, այնքան անելիքներ կան: ՊԲ-ն այդ ուղղությամբ աշխատում է: Հարցին, թե արդյոք ինքը բացթողում ունեցել է, նա պատասխանեց. «Իմ մասով էլ կա բացթողում, նոր հրամանատարը հաշվի է առել այն»:

Նա վստահեցրեց՝ ՊԲ-ն այդ օրերին խնդիրը կատարել է: Անդրադառնալով Ապրիլյան պատերազմի արդյունքում հայկական կողմի զոհերի թվին՝ նա ասաց. «Ապրիլի 2-5 –ը եղել է 75 զոհ, որից 35-ը եղել են ժամկետային զինծառայող»:

Խոսելով կորցրած տարածքների մասին՝ նա նշեց. «Մեր հաշվարկով մինչև 400 հա է»:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց, որ աշխատել են 4 ժամ, նույնիսկ ընդմիջում չեն արել: Հանձնաժողովի այսօրվա աշխատանքը նա գնահատեց արդյունավետ։ «Մնացածը կյանքը ցույց կտա, թե այդ արդյունավետությունը որքանով արտացոլված կլինի մեր եզրակացությունների մեջ: Մենք այսօր մեր աշխատանքի վերջնափուլում ունեցել ենք շատ կարևոր հանդիպում: Հանձնաժողովը ստացել է շատ անկեղծ պատասխաններ: Հանձնաժողովի համար շատ կարևոր է այսօրվա անկեղծ շփումը: Նույնիսկ հարցաշարի մեջ չներգրավված հարցեր ենք գտել, խոսել դրանց շուրջ»,-նշեց նա:

Հանձնաժողովը օրեր առաջ իր նիստին հրավիրել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, որը ներկայացրել էր, պատասխանել հարցերին:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա