Հասարակական

Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1596-ի. ապաքինվել է ևս 69, մահացել՝ 3 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

 Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1596-ի. ապաքինվել է ևս 69, մահացել՝ 3 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 73 նոր դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հայաստանում ապրիլի 24-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1596 է, արձանագրվել է մահվան 27 (ավելացել է ևս 3-ը) դեպք: Ընդհանուր առմամբ, կատարվել է 16 հազար 552 թեստ։

Ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 69-ով, և բուժվածների թիվը դարձել է 728։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 841 պացիենտ:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտրները եղել են 87, 84 և 81 տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Լիլիթ Դեմուրյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում