Վարոս Սիմոնյանը ներկայացրեց պարետի նոր որոշմամբ թույլատրված տնտեսական գործունեության տեսակները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը ապրիլի 23-ի մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց, թե որ տնտեսական գործունեության տեսակներն են պարետի նոր որոշմամբ թույլատրվում իրականացնել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սիմոնյանը նշեց, որ մշակվող արդյունաբերության, մեծածախ առևտրի, տեղեկատվության և կապի, սպասարկման ոլորտների մի շարք տեսակներում հանվել են սահմանափակումները։

«Պարետի ապրիլի 22-ի որոշմամբ մշակվող արդյունաբերության ոլորտում արդեն իսկ թույլատրվում է իրականացնել պոլիգրաֆիական գործունեություն, թունաքիմիկատների արտադրություն, քարի սղոցում, մշակում և հարդարում, մետաղաշինարարական կոնստրուկցիաների արտադրություն, էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրություն և արդյունաբերական մեքենաների ու սարքավորանքի տեղադրում։

Մեծածախ առևտրի հատվածում թույլատրվում է իրականացնել մեծածախ առևտուր վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, բացառությամբ մի քանի ենթատեսակների, մեծածախ առևտուր գյուղատնտեսական մեքենաների սարքավորումների և դրանց պահեստամասերի, ոչ մասնագիտացված խանութներում մանրածախ առևտրի որոշ տեսակներ։ Վերջինս հիմնականում վերաբերվում են այն հանրախանութներին և խանութներին, որտեղ գերակշռող մասը սնունդ, ծխախոտ ու խմիչքներն են, դրան զուգահեռ իրականացվում է վաճառք այլ տնտեսական պարագաների և կենցաղային ապրաքների։

Տեղեկատվության և կապի հատվածում թույլատրվել է գրքերի հրատարակումը, հեռուստատեսային ծրագրերի արտադրությունը, իսկ սպասարկման հատվածում թույլատրվում է արհեստակցական միությունների գործունեությունը, համակարգիչների և կապի սարքավորանքի նորոգումը, կենցաղային և էլեկտրոնային սարքավորումների նորոգումը և կենցաղային սարքերի տնային այգեգործործական գույքի նորոգումը»,- եզրափակեց Վարոսյանը։

Արտակարգ դրության ռեժիմի պարետի ապրիլի 22-ի որոշմամբ հանվել են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները:

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։

Կարեն Խաչատրյան

Հայերեն

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը

Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է ոստիկանի գործունեությանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը

Անչափահասների կողմից թմրամիջոցների գործածման, հանցագործությունների թվի աճի միտում չի նկատվում

Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին

Գինեսի ռեկորդների սահմանում, իրականացված ծրագրեր, առաջիկա անելիքներ

Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները

FlyOne Armenia ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան- Տաշքենդ - Երևան երթուղով

Դաղստանում ձերբակալել են ահաբեկչական ինտերնետ-համայնքի անչափահաս ղեկավարին

Ռուսաստանը ենթարկվել է ուկրաինական ամենախոշոր հարձակմանը 2026 թ. սկզբից ի վեր