Հասարակական

Սանկտ Պետերբուրգից չարտերային չվերթով Հայաստան է վերադառնում 230 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Սանկտ Պետերբուրգից չարտերային չվերթով Հայաստան է վերադառնում 230 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունով իրականացվող չարտերային չվերթով հայրենիք է վերադառնում ավելի քան 230 քաղաքացի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանատից։

«Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել քաղաքացիների անվճար մեկնումը հայրենիք։ Օդանավով Հայաստան են տեղափոխվում նաև ռուսական կողմից ՀՀ Առողջապահության նախարարությանը համար փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, ռեագետներն ու առաջին անհրաժեշտության պարագաները»,- նշված է դեսպանության հաղորդագրության մեջ։

Հայաստան վերադարձող քաղաքացիները կգտնվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում։

Լիլիթ Դեմուրյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում