«Վարակի հաղթահարմանն աջակցության» մուտքերը կազմել են 974 մլն 163 հազ. 699.3 դրամ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվի մուտքերն, ապրիլի 21-ի ժամը 18-ի դրությամբ, կազմել են 974 մլն 163 հազ. 699.3 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 3845: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։