Առաջիկա օրերին արտերկրից Հայաստան կվերադառնա մոտ 700 ՀՀ քաղաքացի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առաջիկա օրերին կազմակերպվելիք 3 չվերթով Հայաստան կվերադառնա մոտ 700 ՀՀ քաղաքացի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Մոտակա օրերին երեք չվերթ է կազմակերպվում, որի արդյունքում մենք կունենանք Հայաստան վերադարձած մոտ 700 քաղաքացի»,- ասաց Մնացականյանը։

Նախարարը թվարկեց տարբեր քաղաքներից Հայաստան վերադարձած քաղաքացիների թվերը։

«Մարտի 15-ին Հռոմից վերադարձել է 67 հոգի, մարտի 26-ին Անգոլայից` 24 հոգի, մարտի 28-ին Լեհաստանից` 4 հոգի, մարտի 31-ին Հանդկաստանից` 68 հոգի, ապրիլի 6-ին Մոսկվայից` 234 հոգի, ապրիլի 7-ին Մոսկվայից`226 հոգի, ապրիլի 10-ին Թել Ավիվից` 10 հոգի, ապրիլի 10-ին Վաշինգտոնից` 35 հոգի, ապրիլի 11-ին Թուրքիայից` 73 հոգի, ապրիլի 12-ին Մոսկվայից` 230 հոգի, ապրիլի 13-ին Սուդանից` 8 հոգի, ապրիլի 19-ին Կրասնոդարից` 100 հոգի, ապրիլի 20-ին Դոնի Ռոստովից` 100 հոգի»,- ասաց նախարարը։

Մարտի 14-ից մինչ օրս Հայաստան է վերադարձել մոտ 22 հազար քաղաքացի։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Նորայր Շողիկյան

Հայերեն العربية English Русский

Իտալիան երկարաձգել է Շենգենյան համաձայնագրի կասեցումն Իսպանիայի հետ. Messaggero

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանին

Դեսպանահավաքի մասնակիցների համար բանախոսությամբ է հանդես եկել «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը

Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը

Պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին

Եվրոպայի կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումն առաջնահերթ նշանակություն չունի. Պեսկով

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 31/08/26

Ասիական ինդեքսներն աճել են - 31/08/26

Փեզեշքիանը Մոդիի հետ բանակցությունների ընթացքում անդրադարձել է ԱՄՆ-ի հետ ստեղծված իրավիճակին

Իրաքը չի համաձայնել երկրում թողնել միջազգային կոալիցիոն ուժերի մի մասը սեպտեմբերի 30-ից հետո