Հասարակական

Ժխտված արդարությունը չի կարող խնդրի լուծում լինել. Մնացականյանը` Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

2 րոպեի ընթերցում

Ժխտված արդարությունը չի կարող խնդրի լուծում լինել. Մնացականյանը` Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի կարևոր նպատակներից մեկը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Ժխտված արդարությունը չի կարող այս խնդրի լուծում լինել։ 105 տարի առաջ հայ ժողովուրդը հայտնվեց մեն–մենակ ոճրագործների հետ։ Ենթադրվում էր, որ հայ ժողովուրդը պետք է վերանար, բայց այսօր նա հաղթած է, որովհետև գոյություն ունի, ծաղկում է, հաջողած է, ունի իր պետականությունն ու սփյուռքը։ Բայց ժխտված արդարությունը շարունակում է մնալ վերք ու լուրջ մարտահրավեր։ Այդ առումով հայ ժողովուրդը շարունակելու է պայքարել»,- ասաց Մնացականյանը։

Նախարարը նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն, ամենից բացի, նաև կանխարգելման քայլ է, որովհետև անպատիժ ոճիրը կարող է կրկնվել։

«Սա է ճանաչման ամենակարևոր պատգամը։ Սա շարունակելու է մնալ մեր կարևոր նպատակներից մեկը»,- նշեց արտգործնախարարը։

Ապրիլի 24-ի միջոցառումներին կսահմանափակվի քաղաքացիների մասնակցությունը։ Քաղաքացիների մուտքը կարգելվի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածք, սակայն կառավարությունը միջոցառումների շարք է ձեռնարկել, որոնց քաղաքացիները կկարողանան մասնակցել տանից։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Նորայր Շողիկյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում