«Հայանտառ»-ում նշանակվել է առաջին կին ղեկավարը անտառտնտեսության բնագավառում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայանտառ»ում նշանակվել է առաջին կին անտառտնտեսության ղեկավարը՝ Իրինա Հովհաննիսյանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
«Հայաստանում անտառտնտեսության ղեկավարները միշտ եղել են տղամարդիկ, Իրինա Հովհաննիսյանն առաջինն է, բայց համոզված եմ, որ ոչ վերջինը։ Համոզված եմ, որ շրջակա միջավայրի կառավարման ոլորտում կանանց դերը գնալով կավելանա»,- գրել է Գրիգորյանը։
Լիլիթ Դեմուրյան
Կարդացեք հոդվածը` Русский