Մյունխենի հայտնի գարեջրի փառատոնը 70 տարվա ընթացքում առաջին անգամ չի կայանա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում ամենախոշոր գարեջրի փառատոնը (Oktoberfest), որը պետք է Մյունխենում կայանար սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում, դարձել է կորոնավիրուսի հերթական «զոհը»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ այս տարվա նախատեսված փառատոնը չեղարկվում է:

«Սա զգացմունքայինառումով ինձ համար դժվար պահ է, քաղաքի համար տնտեսական առումով՝ դժվար իրավիճակ»,-ապրիլի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշել է Մյունխենի գործադիր մարմնի ղեկավար Դիթեր Ռեիթերը: Նշվում է, որ փառատոնն ունենում է մոտ6 մլն այցելու: Ֆինանսական հոսքը կազմում է շուրջ 1.3 մլրդ եվրո:

Բավարիայի դաշնային երկրամասի վարչապետ Մարկուս Զյոդերը փառատոնի չեղարկումը պայմանավորել է կորոնավիրուսի տարածման վտանգով՝ հաշվի առնելով սոցիալական հեռավորությունը պահպանելու անհնարինությունը գարեջրի վրաններում, ըմպողների շրջանում:

Փառատոնն առաջին անգամ անցկացվել է 1810 թվականին ապագա թագավոր Լյուդվիգ I-ի ամուսնության առթիվ: 19-րդ դարում այս տոնը չեղարկվել է երկու անգամ՝ կապված խոլերայի հետ: Իր ավանդույթներով փառատոնը վերսկսվել է 1949 թվականին: Ներկայիս չեղարկումը դարձել է վերջին 70 տարվա մեջ առաջին անգամ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։

Հայերեն Русский

ՆԱՏՕ-ն ցանկանում է ամրապնդել իր արևելյան սահմանը անօդաչու թռչող սարքերի և արհեստական բանականության միջոցով

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Անմեղ խաղից մինչև կիբեռբուլինգ․ ինչպես պաշտպանել երեխաներին առցանց վտանգներից

Ինդոնեզիայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, կա առնվազն 20 զոհ

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Ուժի մեջ է մտել մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը

Վենեսուելայի իշխանություններն ազատ են արձակել 131 քաղբանտարկյալի

Հայաստանն ու Ռուանդան քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները

Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից

ՃՏՊ Վայոց ձորի մարզում․ փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել մեքենայից