Հասարակական

Ցանկություն հայտնած մինչև վերջին քաղաքացին կվերադառնա Հայաստան. ԱԳ փոխնախարար

1 րոպեի ընթերցում

Ցանկություն հայտնած մինչև վերջին քաղաքացին կվերադառնա Հայաստան. ԱԳ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած մինչև վերջին ՀՀ քաղաքացին կտեղափոխվի հայրենիք։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ անդրադառնալով կորոնավիրուսի օրերին Ռուսաստանից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների խնդրին։

«ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու համար Մոսկվայից իրականացվել է երեք թռիչք, երեկ և նախորդ օրը թռիչքներ են իրականացվել նաև Կրասնոդարից ու Դոնի Ռոստովից։ Այդ գործընթացները շարունակվելու են մինչև վերջին ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացին չվերադառնա Հայաստան»,- ասաց Ադոնցը։

Փոխնախարարը նշեց, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիների խնդրին ծանոթ են և մոտ օրերս համապատասխան գործողություններ կիրականացնեն նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։

Նորայր Շողիկյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում