Ինովացիա

Հայկ Եսայանը հայտնել է «Յուքոմ»-ի աշխատանքներով զբաղվելը դադարեցնելու մասին

2 րոպեի ընթերցում

Հայկ Եսայանը հայտնել է «Յուքոմ»-ի աշխատանքներով զբաղվելը դադարեցնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Յուքոմ» ընկերության հիմնադիր Հայկ Եսայանը հայտարարությամբ է հանդես եկել, որով հայտնել է, որ դադարեցնում է զբաղվել «Յոքում»-ի աշխատանքներով՝ նպատակ ունենալով նոր ընկերություն ստեղծել։

«Ես այս պահից սկսած դադարեցնում եմ «Յուքոմ»-ով զբաղվել։ Իմ քայլերը գիտակցված են։ Ես գիտեմ իմ քայլերի հաջորդականությունը և վստահ եմ՝ այն թիմը, որը ստեղծել է «Յուքոմ»-ը, մի նոր «Յուքոմ» էլ կստեղծի, որը կլինի ավելի լավը։ Ու մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Անունը չի լինի «Յուքոմ» կլինի «Յունեթ», ինչպես պլանավորել էինք անվանել ընկերությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Հայկ Եսայանը։

Օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ «Ucom» ընկերության շուրջ 800 աշխատակից աշխատանքից դուրս գալու դիմում է գրել: Ապրիլի 14-ին ընկերության հիմնադիրներ և մոտ 6 տոկոսի բաժնետերեր Հայկ և Ալեքսանդր Եսայանները հայտարարեցին, որ մյուս սեփականատերերին ավելի քան 34 մլրդ դրամ են առաջարկել մնացած բաժնետոմսերը ձեռք բերելու համար, որպեսզի կարողանան որոշիչ ձայն ունենալ բաժնետերերի որոշումներում: Ապրիլի 15-ին, հայտարարվեց, որ ընկերության տնօրենների խորհրդի նիստի ժամանակ ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Արա Խաչատրյանը: Սակայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը հայտարարել էր, որ «Ucom» ընկերության նոր գլխավոր տնօրենի պետական գրանցումը հետաձգվում է 20 օրով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում