Պետությունը փոխանցել է 486 հազար աբոնենտի սպառած գազի և էլեկտրաէներգիայի վճարների մի մասը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը աջակցության միջոցառման շրջանակում արդեն փոխանցել է 486 հազար աբոնենտի սպառած էլեկտրաէներգիայի և գազի գումարների մի մասը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:

Լրագրողը հիշեցրել էր, որ մինչև 30 հազար դրամ գազ սպառողների վճարները 30 տոկոսի չափով կփոխհատուցվեն, նա հետաքրքրվել էր, թե երբ է դա ուժի մեջ մտնելու, նշել էր՝ շատ սպառողներ կատարել են իրենց վճարումները և չեն նկատել փոփոխություն:

«Արդեն կատարվել են նշված փոխանցումները: Շուրջ 486 հազար աբոնենտի փոխանցվել են հոսանքի և էլեկտրաէներգիայի վճարները: Եվ քաղաքացիները, շատ հնարավոր է, որ դրա մասին տեղեկացված չլինեն, որովհետև ծանուցում չենք անում: Նրանք դրա մասին կարող են իմանալ՝ տեսնելով իրենց հաշիվների քաղվածքները»,-ասաց Սարգսյանը:

Կան մարդիկ, որոնք արդեն վճարել էին իրենց սպառած էլեկտրաէներգիայի և գազի համար: Այդ դեպքում աջակցության գումարը, որն արդեն նրանց անձնական հաշվիների վրա է, որպես կանխավճար կօգտագործվի հաջորդ ամիսների սպառման համար:

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ միջոցառման համաձայն՝ փետրվար ամսվա գազի և էլեկտրաէներգիայի կոմունալ վճարները մասամբ կփոխհատուցվեն պետության կողմից: Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է՝ բնական գազի սպառման գծով 10 001-30 000 դրամ, էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ 5001-10000 դրամ։ Աջակցությունը տրամադրվում է 30 տոկոսի չափով։ Կառավարությունն ավելի վաղ հաստատել էր նաև կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը: Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել ՝ 1) բնական գազի սպառման գծով՝ 10 000 ՀՀ դրամը, 2) էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը: 11-րդ միջոցառման շահառուներին աջակցություն կտրամադրվի 50 տոկոսի չափով։

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը