Հասարակական

«Իմ քայլը» խմբակցությունն անընդունելի է համարում վարչապետի ուղերձի տեսագրության արտահոսքը

1 րոպեի ընթերցում

«Իմ քայլը» խմբակցությունն անընդունելի է համարում վարչապետի ուղերձի տեսագրության արտահոսքը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունn անընդունելի է համարում վարչապետի ուղերձից առաջ նկարահանված կադրերի արտահոսքը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին խորհրդարանում հրավիրված ճեպազրույցների ընթացքում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Իմ քայլը» խմբակցության համար տեղի ունեցածն անընդունելի է, և ակնկալում ենք, որ կարճ ժամանակում այդ ամենն ունենալու է հետևանքներ։ Մեզ համար սա տեղեկատվական անվտանգության խնդիր է։ Այն անձինք, որոնք պատասխանատու են կատարվածի հետ կապված, կրելու են պատասխանատվութուն։ Եթե կարճ ժամանակում դա տեղի չունենա, մենք պատրաստվում ենք խմբակցություն հրավիրել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին` պահանջելու, որ նման դեպքեր այլևս տեղի չունենան»,- ասաց Մակունցը։

Ապրիլի 17-ին տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռուստատեսային ուղերձին նախորդած կադրերը հայտնվել են համացանցում։ Ուղիղ եթերն ապահովող Հանրային հեռուստաընկերությունը հայտնել է, որ ուղերձը հեռարձակելու համար բաց կապուղի է տրամադրել մի քանի լրատվամիջոցների։

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում