Հասարակական

Շենգավիթում իրականացվում են կանաչապատման աշխատանքներ

1 րոպեի ընթերցում

Շենգավիթում իրականացվում են կանաչապատման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի մայթեզրերի կանաչապատ հատվածներում ու այգիներում առաջիկայում կտնկվեն նոր ծառեր ու թփեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։

«Կանաչ է հագնում ևս մեկ համայնք։ Մայթեզրի կանաչապատ հատվածների ու այգիների նորատունկ ծառերն ու թփերը նկատելիորեն կփոխեն Շենգավիթ համայնքի տեսքը: Ազատ տարածքներում տունկն իրականացնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Շենգավիթ վարչական շրջանի ստորաբաժանումը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լիլիթ Դեմուրյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում