Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում ուժի մեջ են մտել տեղաշարժի սահմանափակումները

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարետի որոշմամբ, Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում, ապրիլի 19-ի ժամը 6:00-ից ուժի մեջ են մտել տեղաշարժի սահմանափակումները: Մարալիկում ու Ձորակապում այս ընթացքում իրականացվում են ախտահանման ու կանխարգելիչ մի շարք միջոցառումներ: «Տեղաշարժն ամբողջությամբ՝ ինչպես տրանզիտ երթևեկության, այնպես էլ Մարալիկ ու Ձորակապ բնակավայրերի քաղաքացիների, վերահսկվում է»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ նշելով, որ Մ1 միջպետական ճանապարհով տրանզիտ տեղափոխվող բեռնատարների տեղաշարժի սահմանափակում չկա, իսկ մարդատար մեքենաների պարագայում, եթե նպատակը Մարալիկ ու Ձորակապ գնալը չէ, ոստիկանները թույլ են տալիս արագ անցնել այդ ճանապարհով:

Այս աշխատանքներին զուգահեռ, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն աշխատանքները Մարալիկում շարունակում է:

Նոր նմուշառման արդյունքում ևս 1 բնակչի մոտ արդյունքները դրական են եղել: Նա, մարզպետի տեղեկացմամբ, արդեն տեղափոխվել է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց: Նրա խոսքով, այսպիսով, Մարալիկի հիվանդանոցի 19 աշխատակցի մոտ հաստատվեց վարակը:

Տիգրան Պետրոսյանը նաև տեղեկացրեց, որ ցավոք, գրանցվել է մահվան մեկ դեպք: «Հաստատված դեպքերից 1-ի ընտանիքում, 90-ամյա տարեց մարդու մոտ, ով ուներ նաև ծերունական խնդիրներ, որոշում կայացվեց իրականացնել նմուշառում: Երեկ արագ նմուշառում իրականացվեց, որպեսզի հաստատման դեպքում նա հիվանդանոց տեղափոխվեր, սակայն թեստավորման դրական արդյունքներից մեկ ժամ անց, ցավոք, 90-ամյա քաղաքացին մահացել է»,- նշեց Տիգրան Պետրոսյանը՝ տեղեկացնելով, որ մինչ նմուշառումը, հաշվի առնելով տարեց մարդու տարիքն ու առողջական խնդիրները, ընտանիքի անդամները նախընտրել էին բուժումն իրակացնել տանը: Մահացած քաղաքացու հուղարկավորություն անմիջապես իրականացվել է՝ ընտանիքի անդամների հետ քննարկման արդյունքում։

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով

Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

Ժողովուրդն է լինելու հաղթողը առաջիկա ընտրությունների արդյունքում. Փաշինյան

ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի

Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր

ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով

Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ