Հասարակական

Լոռիում հաստատվել է վարակվելու 12, Գեղարքունիքում՝ 10 դեպք

1 րոպեի ընթերցում

Լոռիում հաստատվել է վարակվելու 12, Գեղարքունիքում՝ 10 դեպք

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզում հաստատվել նոր կորոնավիրուսով վարակվելու 12, Գեղարքունիքի մարզում՝ 10 դեպք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իրենց էջերում հայտնեկլ են Լռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Այսօրվա դրությամբ Լոռիում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 12 դեպք, որից 2-ը նոր դեպքեր են: Նրանցից 7_ն արդեն առողջացել ու վերադարձել են տուն, 5_ը շարունակում են ստացիոնար բուժում ստանալ»,- գրել է Անդրեյ Ղուկասյանը:

«Գեղարքունիքի մարզի հարգելի' բնակիչներ.

Ցավով պետք է նշեմ, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել։

Շփման շրջանակը հաջորդականությամբ պարզվում է և մեր քաղաքացիները կամ ինքնամեկուսանում են, կամ տեղափոխվում համապատասխան հաստատություններ՝ ըստ բժշկական ցուցումների։

Խնդրում եմ խստագույնս պահպանել պարետատան ցուցումները և հետևել միայն պաշտոնական լրահոսին։

Առողջ եղե՛ք»,- նշված է Գնել Սանոսյանի գրառման մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում