Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի կրկնապատկման տեմպն այս պահին 17 օր է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կրկնապատկման տեմպը այս պահին 17 օր է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

« Եթե այս տեմպը պահպանվի, ապա մայիսի 4-ին մենք կունենանք 2500 դեպք, իսկ մայիսի 21-ին 5000 դեպք: Եվ մեր բոլորի խնդիրը մնում է նույնը` կոտրել տարածման տեմպը և հիվանդության տարածման օղակները: Դրա համար անհրաժեշտ է բացառել հիվանդության մարդուց մարդ փոխանցումը` ամենուր սոցիալական հեռավորություն պահելով, միմյանց հետ սերտ շփման վարքագծերը փոխելով դեպի հեռավար շփումը, ինչպես նաև ձեռքերը հաճախակի լվանալով ևախտահանելով ու հնարավորինս դեմքին չդիպչելով»,- գրել է Թորոսյանը:

Նախարարը նաև հատուկ նշել է , որ թեստավորման հզորությունների մեծացումը՝ օրական 1000 թեստի, շատ բարդ և բազմաբաղադրիչ գործընթաց է եղել և երբևէ Հայաստանում օրական այսքան մեծ թվով ՊՇՌ թեստեր չեն արվել:

Այս բարդ գործընթացը իր մեջ ներառում է 5 հիմնական բաղադրիչ` մասնագետներ, սարքավորումներ, կենսաանվտանգություն, լոգիստիկա, էլեկտրոնային համակարգ: Թորոսյանը նկատել է ՝ դրանցից յուրաքանչյուրի պատշաճ ապահովումը մեծ ջանքեր է պահանջել մասնագետներից: «Նման հզորությունները միշտ պետք են գալու մեր երկրին` հետագայում նմանօրինակ մարտահրավերներին դիմակայելու համար»,-եզրափակել է նա:

Թորոսյանն ապրիլի 9-ին հայտնել էր, որ դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին: Եթե այս տեմպը պահպանվեր, ապա ապրիլի 19-ին կարձանագրվեր մոտ 1.800 դեպք, իսկ ապրիլի 29-ին` 3600 դեպք:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը ապրիլի 18-ի ժամը 11։00-ի դրությամբ հասել է 1248-ի, բուժվածների թիվը՝ 523-ի։ Գրանցվել է մահվան 20 դեպք:Այս պահին փաստացի բուժում է ստանում 705 պացիենտ:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով

Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում՝ կարկուտ

ԿԳՄՍ նախարարը հայտնել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին

Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ

Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին

Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ

Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը

Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին