Life

Սևակ Խանաղյանը ներկայացրել է նոր՝ «Жди меня там» երգի տեսահոլովակը

1 րոպեի ընթերցում

Սևակ Խանաղյանը ներկայացրել է նոր՝  «Жди меня там» երգի տեսահոլովակը

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևակ Խանաղյանը երկրպագուներին է ներկայացրել «Жди меня там» ստեղծագործության հիման վրա նկարահանված տեսահոլավակը, որը հասանելի է երգչի՝ «YouTube»-ի պաշտոնական էջում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Սևակ Խանաղյանն է, գործիքավորումն իրականացրել է Արման Փահլեվանյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորն Արա Ղազարյանն է:

Հեղինակ-կատարող Սևակ Խանաղյանը ծնվել է1987թվականին Հայաստանում` Տաշիրի մարզի Մեծավան գյուղում: Երաժշտության նկատմամբ հետաքրքրությունն առաջացել է այն ժամանակ, երբ լսել է հոր ակորդեոնով կատարումները: Ավարտել է տեղի երաժշտական դպրոցը: Դպրոցական տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա: Սովորել է Կուրսկի երաժշտական ուսումնարանի ակորդեոնի, Մոսկվայի պետական դասական էստրադային-ջազային ակադեմիայի վոկալի բաժիններում:Մասնակցել է «Գլխավոր բեմ», «Ձայն», «X ֆակտոր», «Եվրատեսիլ-2018» հեղինակավոր մրցույթներին:

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում