Առյուծները քնել են երբեմնի բանուկ ճանապարհին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաղ, թե ուշ կենդանիները պետք է նկատեին, որ մարդիկ անհետացել են և նրանք հանգիստ կարող են զբաղեցնել իրենց տարածքը: Այդպես տեղի ունեցավ Հարավաֆրիկյան Հանրապետութունում գտնվող Կրյուգերի ազգային պարկում, որտեղառյուծները քնել են երբեմնի մարդաշատ փողոցում:

Պարկի աշխատակից Ռիչարդ Սոուրին դա նկատել է այցի ժամանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, BBC-ն տեղեկացնում է, որ մարտի 25-ից պարկը փակվել է, այն կարանտինի պայմաններում է, սակայն Սոուրին շարունակում է աշխատել: Նա պատմել է, որ նման տեսարանի սովորաբար կարող էին ականատես լինել գիշերային ժամերին, երբ պարկում ոչ ոք չէր լինում: Հիմա այնտեղ ոչ ոք չկա նույնիսկ ցերեկը, այդ իսկ պատճառով առյուծները որոշել են պառկել ճանապարհին և ուշադրություն չեն դարձրել ավտոմեքենայով մոտեցող Սոուրիին:

«Այստեղ առյուծներն իրականում սովոր են ավտոմեքենաներով շրջողմարդկանց: Բոլոր կենդանիներն ունեն վախի զգացողություն հետիոտնի նկատմամբ, այնպես որ, եթե ես լինեի ոտքով, ապա նրանք երբեք թույլ չէին տա ինձ մոտ գնալ իրենց»,-ասել է նա:

Ռիչարդ Սոուրին լուսանկարներն արել է հեռախոսով իր ավտոմեքենայից:

Հայերեն Русский

ՆԱՏՕ-ն ցանկանում է ամրապնդել իր արևելյան սահմանը անօդաչու թռչող սարքերի և արհեստական բանականության միջոցով

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Անմեղ խաղից մինչև կիբեռբուլինգ․ ինչպես պաշտպանել երեխաներին առցանց վտանգներից

Ինդոնեզիայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, կա առնվազն 20 զոհ

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Ուժի մեջ է մտել մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը

Վենեսուելայի իշխանություններն ազատ են արձակել 131 քաղբանտարկյալի

Հայաստանն ու Ռուանդան քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները

Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից

ՃՏՊ Վայոց ձորի մարզում․ փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել մեքենայից