Կարևոր է, որ աջակցությունը րոպե առաջ հասնի մարդուն. Վարչապետը հանձնարարականներ տվեց

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ կարդացել է Ֆեյսբուքի միջոցով իրեն ուղղված նամակները և պարզել, որ կառավարության աջակցության ծրագրերից օգտվելու համար մարդիկ տեղեկատվության պակաս ունեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ հեռախոսով իրենց մասնագետներն աջակցում են քաղաքացիներին, թե այդ ծրագրերից օգտվելու համար որ դաշտում ինչ տվյալներ պետք է լրացնել օնլայն համակարգում: Նրա խոսքով՝ կան քաղաքացիներ, որ շատ պարզ տեղեկատվության կարիք ունեն, օրինակ, ինչ է ՀԾՀ-ն, սոցիալական քարտը և այլն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վրոդովվեց, որ ինքն էլ չգիտի՝ ինչ է ՀԾՀ-ն, ինչո՞ւ մատչելի չեն հրապարակում տեղեկատվությունը: «Դե տեսնում եք, դա նշանակում է, որ մեր լրատավական համակարգը չի աշխատում: Եթե այդ ՀԾՀ կոչվածը սկզբունքային նշանակություն ունի այն հարցում, որ մարդը կկարողանա ճիշտ լրացնել դիմումը, ինչո՞ւ չի բացատրվում: Հիմա, կներեք, բայց ես չգիտեմ՝ ՀԾՀ-ն ի՞նչ է, ասեք՝ ի՞նչ է, ներկաներից ո՞վ գիտի: Եթե միջոցառում ենք անում, որտեղ ՀԾՀ-ի բացվածքն իմանալը սկզբունքորեն կարևոր է, ուրմեն մենք պետք է ուրիշ բանով չզբաղվենք»,- նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ

յուրաքանչյուր քաղաքացու պետք է պարզաբանել ՀԾՀ-ն ինչ է, ՀՎՀ-ն ինչ է:

Միջոցառումները կառավարությունն ընդունել է՝ նպատակ ունենալով օգնել քաղաքացիներին տարբեր հարցերով: Բայց այսօր խնդիր կա այդ օգնությունը ժամանակին և արդյունավետ տեղ հասցնելու գործում: «Հետևաբար, բոլոր ուժերը պետք է կենտրոնանան՝ տեղեկատվական համակարգը, սոցիալական ապահովության, տեխնոլոգիական համակարգերը: Կարևոր է, որ այդ աջակցությունը րոպե առաջ հասնի մարդուն: Եվ մենք հիմա արդեն ստիպված ենք հրապարակային սա քննարկել, աշխատանքային ռեժիմով արդեն 5-6 անգամ քննարկել ենք այս հարցը»,- ասաց նա: Վարչապետը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հանձնարարեց, որպեզի անձամբ նա երկու ժամը մեկ ստուգի, թե ինչպես է աշխատում համակարգը, ինչ է արվում այս հանձնարարականները կատարելու ուղղությամբ:

«Այո օգնությունների ծրագրերը մենք չենք ընդունում, որ ուղիղ եթերում հայտարարենք այդ մասին, որ՝ վայ, մարդկանց օգնեցինք: Դա նրա համար է, որ այդ օգնությունը գնա ու մարդկանց տեղ հասնի րոպե առաջ: Հետևաբար, ամբողջ պետական համակարգը պետք է ծառայի այդ մարդկանց, որ օգնությունը մարդուն տեղ հասնի րոպե առաջ»,- նշեց վարչապետը:

Հայերեն العربية English

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը