Հասարակական

Կառավարությունն ընդլայնեց հակաճգնաժամային 8-րդ և 9-րդ միջոցառումների շահառուների շրջանակը 

1 րոպեի ընթերցում

Կառավարությունն ընդլայնեց հակաճգնաժամային 8-րդ և 9-րդ միջոցառումների շահառուների շրջանակը 

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ընդլայնում է կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման 8-րդ և 9-րդ միջոցառումների շահառուների շրջանակը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ ընտանիքը 9-րդ միջոցառման շահառու կհանդիսանա նաև այն դեպքում, երբ գրանցված աշխատանք ունեցող ծնողը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։

«8-րդ միջոցառման շահառու կհանդիսանան նաև հետևյալ ոլորտներում ներգրավված քաղաքացիները և անհատ ձեռնարկատերերը.ցամաքային տրանսպորտի գործունեություն (երթուղային տրանսպորտ), նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ), սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ), զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն»,- ասաց նախարարը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում