Եթե կարողանանք այս տեմպը պահել, ապա վիճակը կմնա կառավարելի դեռ երկար ժամանակ. Արսեն Թորոսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ կորոնավիրուսի տարածմանն ու վերջին օրվա տվյալներով արձանագրված դեպքերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախարարը նշեց, որ արձանագրվել է կորոնավիրուսի վարակման նոր 48 հաստատված դեպք և 61 առողջացում:

«Հետևաբար, կարող ենք ասել, որ օրը դրական բալանսով ենք փակել: Մեր ակտիվ դեպքերի թիվը 14-ով կրճատվել է: Ընդհանուր հաստատված դեպքերի թիվը 1159: Նույն միջոցառումները շարունակվում են: Այս ամբողջ ընթացքում մոտ 1500-ից ավելի մարդ կարանտինից դուրս է եկել: Կարանտինում գտնվող մոտ 300 մարդու մոտ հաստատվել է դրական արդյունք: Սա ասում եմ, որ պարզ լինի, որ կարանտինային գործողությունները շատ արդյունավետ են: Այսինքն, եթե մենք դա արած չլինեինք, մենք այդ 300 քաղաքացուն հետազոտած չէինք լինի, ու հնարավոր էր, որ վարակի ավելի մեծ տարածում ունենայինք:

Մահճակալային ֆոնդն այս պահին կիսով չափ է ծանրաբեռնված: Եթե կարողանանք այս տեմպը պահել, այսինքն՝ հանրությունը համաճարակային կանոնները պահպանի, կարող ենք հույս ունենալ, որ այս վիճակը կմնա կառավարելի դեռ երկար ժամանակ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Արսեն Թորոսյանն ընդգծեց, որ վերջին 24 ժամվա ընթացքում իրականացվել է 537 թեստ: «Քանի որ թեստերի մի մասն էլ հաջորդ օրն է մուտքագրվել համակարգ, կարող եմ ընդհանուր թիվն ասել՝ 810 թեստ: Սա կարևոր է նրանով, որ մենք համեմատում ենք այլ երկրներում մեկ շնչին բաժին ընկնող թեստերի թիվը: Այդ առումով մենք բավականին լավ դիրքերում ենք: Նույնիսկ մեր հարևանների, մոտ գործընկերների հետ համեմատած, մենք անում ենք բավական շատ թեստեր՝ ընթացքում ընդլայնելով շրջանակը:

Եթե կարիք լինի նոր ծավալներ ապահովել, կարող ենք մտածել նոր լաբորատորիա ներգրավելու համար, բայց կարծում եմ, որ այս պահին սա բավարար է»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Հայերեն Русский

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 10/09/26

Նավթի գներն աճել են - 10/09/26

Դյուսելդորֆում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է իրականացվել

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին Եվրոպական կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է տոկոսադրույքները

Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը

Թրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար օգտակար է որակել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները

Սևանի մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման ու վերազինման ծրագիրն ավարտվել է