Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը երբեք չի դադարելու. Մնացականյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունը փորձում է տարբերակներ գտնել ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հայաստանում և աշխարհի մի շարք երկրներում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ոգեկոչելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Մնացականյանը՝ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հարցին։

«Հայոց ցեղասպանության ճանաչման, արդարության համար պայքարը երբեք չի դադարելու։ Հիմա աննախադեպ, անսովոր պայմաններ են, բայց այս ամբողջ ընթացքում հայ ժողովրդին որևէ հանգամանք չի կանգնեցրել արդարության համար այս կարևոր պայքարում։ Այս տարի ևս մենք կգտնենք տարբերակ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս։ Հայոց ցեղասպանությունը եղել և մնում է գերակա ուղղություններից մեկը արտաքին քաղաքականության մեջ»,- ասաց Մնացականյանը։

Ապրիլի 24-ի, մայիսի 8-ի և 9-ի միջոցառումներին կսահմանափակվի քաղաքացիների մասնակցությունը։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Նորայր Շողիկյան

Հայերեն العربية English Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա