Իրավունք

Բոլոր համայնքների ղեկավարները և նրանց տեղակալները կներկայացնեն հայտարարագրեր

2 րոպեի ընթերցում

Բոլոր համայնքների ղեկավարները և նրանց տեղակալները կներկայացնեն հայտարարագրեր

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է, որ մինչև 15 հազար բնակչություն ունեցող համայնքների ղեկավարներն ու նրանց տեղակալները նույնպես պետք է ներկայացնեն հայտարարագիր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Կոռուպցիայի կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ստացավ 113 «կողմ» ձայներ:

Գործող օրենքներով չէին նախատեսվել այնպիսի դրույթներ, որոնք ըստ էության հայտարարագիր ներկայացնելու սույեկտների թվին էին դասում 15 հազար անձից նվազ բնակչություն ունեցող համայնքների ղեկավարներին կամ նրանց տեղակալներին: Այս փաթեթը սահմանում է այդ պահանջը: Նախագծով սահմանվում է, որ մայիսի 1-ից բոլոր համայնքների ղեկավարները և նրանց տեղակալները դառնում են հայտարարագրման սուբյեկտ: Եվ նրանք հուլիսի 1-ից հոկտեմբերի 1-ը պետք է ներկայացնեն հայտարարագիր, որը դիտարկվելու է որպես պաշտոնի ստանձնման հայտարարագիր: Դրանից հետո յուրաքանչյուր տարի ներկայացնելու են տարեկան հայտարարագիր:

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում