Պետական պաշտոնյայի վարձատրությունը հանրային հարց է. Նազարյանն անդրադարձավ պարգևավճարների թեմային

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը վստահեցնում է, որ ներկայում կառավարությունը կադրային քաղաքականության հարց է լուծում, որի վերջնական նպատակը բոլորի բարեկեցությունն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նազարյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում հայտարարությունների ժամին՝ անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաներին պարգևավճարների և վարձատրությունների վերաբերյալ խոսակցություններին:

«Հայաստանում կա պետական համակարգի աշխատակիցների արդար, այսինքն՝ համաչափ վարձատրության հարց: Երբ խոսում են բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության մասին, արդարացիորեն հնչում է քննադատություն, որ այդ հարցը պետք է դիտարկել նաև այլ հանրային ոլորտներում աշխատողների՝ ուսուցիչների, բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացման համատեսքտում: Իհարկե դա ամենաարդար մոտեցումն է՝ բարձրացնել բոլորի աշխատավարձը համաչափ և բոլորը միանգամից: Շատ լեգիտիմ հարցադրում է, և սրան իմ պատասխանը հետևյալն է՝ այս պահին կառավարությունը կադրային քաղաքականության հարց է լուծում, որի վերջնական նպատակը բոլորի բարեկեցությունն է»,-ասաց Նազարյանը:

Նա բերեց օրինակ, որ մի պաշտոնյա, որի աշխատանքի արդյունքում է նաև վերջին 2 տարում ավելացել համայնքային բյուջեն և մանկապարտեզների դաստիարակների աշխատավարձերը, հոր առողջական խնդրի լուծման համար ստիպված է մեկնել արտասահման՝ գումար վաստակելու համար: Նազարյանը հիշեցրեց, որ հեղափոխությունից ընդամենը մեկ տարի անց հարյուր հազարավոր ուսուցիչների, բժիշկների, զինծառայողների աշխատավարձերը բարձացել են, բայց նա դա բավարար չհամարեց: «Խոսելով նախարարների վարձատրության հարցի մասին՝ բնականաբար նրանց բարեկեցության հարցը չէ, որ ես դնում եմ: Քննարկմանը մասնակցելով ես կադրային քաղաքականության հարցն եմ շեշտում, որի նպատակը քաղաքական բարեփոխումները առաջ տանելն է և հանրային բարեկեցության աճը: Կառավարությունը խնդիր ունի կադարային քաղաքականության միջոցով լուծելու հանրային համընդհանուր բարեկեցության խնդիրներ»,-ասաց նա:

Նազարյանը նկատեց նաև, որ նախկինում բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության հարցը երբեք չի քննարկվել, նրանք աշխատավարձի հույսին չեն եղել, նրանց բազմապատիկ ավելի ստվերային եկամուտներ են ունեցել: «Այժմ պաշտոնյայի գործառույթը հանրային շահի սպասարկում է, հետևաբար նա մեծ հաշվով պետք է կախված լինի հանրային, թափանցիկ, օրինական միջոցներից: Ուրեմն, պետական բարձրաստիճան պաշտոնում կատարված աշխատանքի վարձատրության հարցը անձնական կամ կուսակցական հարց չէ, սա հանրային հարց է, և հանրությունը պետք է թույլ տա բարձրաստիճան պաշտոնյաների և պետական ողջ համակարգի աշխատողների վարձատրության հարցը լուծել համակարգային, համընդհանուր բարեկեցության աճի, հանրային ծառայությունների որակի բարձրացման և այլ բարեփոխումները հարատև դարձնելու նպատակով»,-ասաց նա:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres