Ռևազյանը 2 ավիաընկերությունների եվրոպական լիցենզիայից զրկելը համարում է քաղավիացիայի թերությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երկու հայկական ավիաընկերություններին՝ եվրոպական ուղղություններով չվերթներ իրականացնելու լիցենզիայից զրկելը Քաղավիացիայի կոմիտեի թերությունն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 14-ին այս մասին տեսակապով ասուլիսում հայտնեց Քաղավիացիայի կոմիտեի՝ արձակուրդում գտնվող ղեկավար Տաթևիկ Ռևազյանը։

«Ընդունում ենք, որ դա քաղավիացիայի կոմիտեի հիմնական թերությունն է, որովհետև եթե մենք, օրինակ՝ տեսչական ստուգումների ընթացքում նկատեինք և արձանագրեինք, որ այս ավիաընկերությունը խնդիր ունի և կասեցնեինք աշխատանքը, այդ ընկերությունը չէր կարողանա դիմել Եվրոպայում չվերթներ իրականացնելու համար»,- ասաց Ռևազյանը։

Ըստ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարի՝ իրենց կառույցը վերահսկող մարմին է և պետք է առաջինը նկատի ընկերությունների թերությունները։

«Ճիշտ չի, որ ավիաընկերության կողմից Եվրոպային դիմելուց հետո հասկանանք, որ խնդիր կա»,- եզրափակեց Ռևազյանը։

Ավելի վաղ, ՀՀ քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի` դեկրետային արձակուրդում գտնվող ղեկավար Տաթևիկ Ռևազյանը հերքել է տարածված տեղեկությունը, թե իբր Միջազգային ավիացիոն կազմակերպությունը Հայաստանի քաղավիացիային «զրկել է լիցենզիայից»: Երկու ավիաընկերություններ պարզապես ժամանակավորապես զրկվել են եվրոպական ուղղություններով կատարվող չվերթների իրավունքից:

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres