Հասարակական

Պատգամավորը կոչ արեց ուղևորափոխադրող ընկերությունների աշխատողներին ևս ընդգրկել աջակցության ծրագրում

2 րոպեի ընթերցում

Պատգամավորը կոչ արեց ուղևորափոխադրող ընկերությունների աշխատողներին ևս ընդգրկել աջակցության ծրագրում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը կառավարությանը կոչ արեց աջակցության ծրագրերի շահառուների շրջանակն ընդլայնել, մասնավորապես ընդգրկել նաև ուղևորափոխադրող ընկերությունների աշխատակիցներին, որոնք պարապուրդի են մատնված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սամսոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում հայտարությունների ժամին:

«Պետք է ընդլայնվի 8-րդ միջոցառման շահառուների թիվը: Կան ոլորտներ, որոնք արտակարգ դրության հետ կապված կրել են վնասներ, օրինակ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունները: Եթե ռեստորաններին ասել ենք՝ բանալիով փակում եք, չեք աշխատելու, այդ ուղևորափողադրող ընկերություններին էլ ասել ենք՝ անջատեք շարժիչները, դուք չեք աշխատելու: Ես սա արտակարգ դրության հետևանք է»,-ասաց Սամսոնյանն ու նկատեց՝ կան նաև մասնավոր կրթական հաստատություններ՝ մասնավոր դպրոցներ և մանկապարտեզներ, որոնք ևս խնդիրներ ունեն:

Նա նաև կոչ արեց պատրաստել ուղեցույց-տեսահոլովակներ, որոնք ընկալելի, պարզ լեզվով մարդկանց կբացատրեն, թե ինչպես դիմել աջակցության ծրագրերին: Պատգամավորի կարծիքով՝ ծրագրերը գրված են բարդ, կան բառեր, արտահայտություններ, որոնք մարդկանց համար տարընթերցումների տեղիք են տալիս:

Կառավարությունը արտակարգ դրության պայմաններում մշակել և ընդունել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11 միջոցառում: Դրանք աջակցություն են նախատեսում ինչպես բիզնեսին, այնպես էլ անհատների, որոնք կարող են սոցիալական խնդրի առաջ կանգնել: Մասնավորապես 8-րդ միջոցառման շահառու են անձինք, ովքեր մարտի 13-30 հանդիսացել են հյուրանոցային և հյուրատնային ծառայությունների, հանրային սննդի ծառայությունների, զբոսաշրջային ծառայությունների,

վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայությունների,

մանրածախ առևտրի ծառայությունների (բացառությամբ սննդամթերք և դեղորայք վաճառողների) վարձու աշխատղներ կամ անհատ ձեռնարկատերեր:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում