Հասարակական

Գյումրիում տեղաշարժման թերթիկ պահանջած երկու ոստիկանի են դանակահարել 

1 րոպեի ընթերցում

Գյումրիում տեղաշարժման թերթիկ պահանջած երկու ոստիկանի են դանակահարել 

ԳՅՈՒՄՐԻ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ծառայություն կատարելու ժամանակ ապրիլի 14-ին վիրավորվել է երկու ոստիկան: Անկախության հրապարակում ոստիկանության ծառայողները փորձել են պարզել քաղաքացիների ինքնությունը: Կագնեցրել են մեքենան և խնդրել ցույց տալ արտակարգ դրության համար նախատեսված տեղաշարժի թերթիկը, սակայն նրանք վիճաբանել են ոստիկանության ծառայողների հետ, որի ժամանակ նրանցից մեկը դանակահարել է ճանապարհային ոստիկանության մեկ աշխատակցի և ոստիկանության մեկ ծառայողի։

Ոստիկանների օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել վնասազերծել դանակով զինված քաղաքացուն, որը բերման է ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության «Կումայրի» բաժնից, կատարվում է քննություն:

«Գյումրի» ԲԿ-ից տեղեկացրին, որ ոստիկաններն այս պահին հետազոտվում են: Նրանցից մեկի մոտ առկա է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածք, մյուսն ունի ձախ ազդրի կտրած-ծակած վերք։

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում