Հասարակական

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները չեն ստանա երկրորդ եռամսյակի պարգեւավճարները

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները չեն ստանա երկրորդ եռամսյակի պարգեւավճարները

ԳԱՎԱՌ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում մարզպետ Գնել Սանոսյանն անդրադարձավ արտակարգ դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների ընթացին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, մարզպետը շեշտել է, որ, երկրում տիրող արտակարգ դրությամբ պայմանավորված, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմին երկրորդ եռամսյակի ընթացքում հատկացվելիք պարգեւավճարներն արդեն վերադարձվել են պետական բյուջե: «Սա մի նախաձեռնություն է, որին Գեղարքունիքի մարզպետարանի յուրաքանչյուր աշխատակից պետք է ըմբռնումով մոտենա եւ գիտակցի, որ արտակարգ դրության պայմաններում ինքը եւս օգտակար է եղել իր երկրին՝ սոցիալական խնդիրների մեղմման առումով»,- նշել է մարզպետը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում