Հասարակական

Ժամանակավորապես դադարեցվել է 9-րդ միջոցառման դիմումների ընդունումը․ Զարուհի Բաթոյան

2 րոպեի ընթերցում

Ժամանակավորապես դադարեցվել է 9-րդ միջոցառման դիմումների ընդունումը․ Զարուհի Բաթոյան

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ժամանակավորապես դադարեցրել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառման դիմումների ընդունումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«9-րդ ծրագիրը վերաբերում է մինչև 18 տարեկան այն երեխաներին, որոնց ծնողները չեն աշխատում։Այս միջոցառման վերաբերյալ որոշումը կկայացվի 3-5 օրվա ընթացքում, քանի որ բազաները մեծ են, համադրման կարիք կա։ Այն իրականացվում է դիմումների հիման վրա։ Պետք է մուտք գործել և գրանցվել ssa.am կայքում։ 9-րդ միջոցառման համակարգն այս պահին ժամանակավորապես դադարեցրել ենք, քանի որ դիմումների հոսքը բավականին մեծ էր։ Սա արվել է սխալներ թույլ չտալու համար, որպեսզի ավտոմատ կերպով դիմումները չմերժվեն, որոշ ժամանակ անց համակարգը կրկին կգործի»,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման համար գործարկել է 11 միջոցառում։

Լիլիթ Դեմուրյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում