Life

Dior-ի էսքիզում տեղ է գտել «Սիրում եմ քեզ» հայերենով գրառումը

1 րոպեի ընթերցում

Dior-ի էսքիզում տեղ է գտել «Սիրում եմ քեզ» հայերենով գրառումը

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորաձևության հանրաճանած Vogue ամսագրի իտալական հրատարակչությունն ապրիլ ամսվա համարում հրապարակել է Dior-ի էսքիզը, որի վրա գրված է «Սիրում եմ քեզ»՝ աշխարհի բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ հայերեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հրատարակչությունն «Ինստագրամ»-ի իր էջում էսքիզի լուսանկարը հրապարակել է՝ Dior-ի ստեղծագործական տնօրենի գրառմամբ:

«Սերը համընդհանուր է, ինչպես բոլոր լեզուները, որոնցով խոսվում է Dior ստուդիայում: Հիմա, քան երբևէ, անհրաժեշտ է հիշել, որ մենք պատկանում ենք միևնույն աշխարհին»,- նշել է իտալացի մոդելագործ, Dior-ի ստեղծագործական տնօրեն Մարիա Գրացիա Կյուրին:

Посмотреть эту публикацию в Instagram

"Love is universal, like all the languages spoken in the @Dior studio. Never more than now it is necessary to remember that we all belong to the same world" @MariaGraziaChiuri, Creative Director of Dior. See all the sketches in our April Issue on newsstands and via link in bio. #FarAwaySoClose #imagine #WhiteCanvas --- Editor in chief @EFarneti Creative director @FerdinandoVerderi

Публикация от Vogue Italia (@vogueitalia) 11 Апр 2020 в 7:01 PDT

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում