Հասարակական

Մարտունու ԲԿ-ում վարակվածի հետ շփված բժիշկների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

2 րոպեի ընթերցում

Մարտունու ԲԿ-ում վարակվածի հետ շփված բժիշկների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարտունու բժշկական կենտրոնի այն բժիշկների մոտ, որոնք այդտեղ շփվել են կորոնավիրուսակիր պացիենտի հետ, թեստավորման արդյունքում կորոնավիրուսի չի հայտնաբերվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Գեղարքունիքի մարզի սիրելի' բնակիչներ.

Ուրախ եմ տեղեկացնել, որ Մարտունու ԲԿ֊ի մեր բժիշկների թեստի արդյունքները բացասական են։

Այսինքն՝ մեր այն բժիշկների մոտ, ովքեր անմիջապես բուժել ու բնականաբար շփվել էին մեր պացիենտի հետ, կորոնավիրուս չի հայտնաբերվել։

ԱՌՈՂՋ ԵՂԵ'Ք...»,- գրել է մարզպետը։

Ապրիլի 11-ի գրառմամբ նա տեղեկացրել էր, որ ՀՀ Գեղարքունիքի մարզում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը։

Հայաստանում, ապրիլի 11-ի տվյալների ամփոփմամբ, կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1013 է, արձանագրվել է մահվան 13 դեպք:Հայաստանում կորոնավիրուսից բուժվածների գումարային թիվը դարձել է 197: Այս պահին փաստացի բուժում է ստանում 803 պացիենտ:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում